հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարդևան Գրիգորյանը կփոխարինի Սերգեյ Բագրատյանին

Վարդևան Գրիգորյանը կփոխարինի Սերգեյ Բագրատյանին

Այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել հանձնաժողովից: Գնահատելով պատգամավորի ներդրումը հանձնաժողովի աշխատանքներում՝ հանձնաժողովի նախագահը հաջողություններ է մաղթել նրան: ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահի տեղակալի տեղի համար առաջադրել է Վարդեւան Գրիգորյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին:

  • Կիսվել: