շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդենիսում շենքի շքամուտքում սպանել են 25-ամյա երիտասարդի. դեպքի վայրում հայտնաբերվել է 19 կրակված պարկուճ

Վարդենիսում շենքի շքամուտքում սպանել են 25-ամյա երիտասարդի. դեպքի վայրում հայտնաբերվել է 19 կրակված պարկուճ

ArmDaily.am-ի տեղեկություններով գիշերը սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Վարդենիս համայնքի շենքերից մեկի շքամուտքում սպանել են 25-ամյա երիտասարդի։ Նրան կանչել են դուրս, դանակի հարվածներ հասցրել, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ, ինչի արդյունքում էլ նա մահացել է։

Նշենք, որ երիտասարդը 2 ամիս առաջ էր նշանվել։

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հունիսի 28-ին ժամը 00.05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995թ.ծնված Թորգոմ Հ-ն. «Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր:
Թորգոմ Հ-ն ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը ժ.04.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»:

 

  • Կիսվել: