Վարչապետը վաղվանից ամբողջությամբ ներգրավվում է «Այո»- քարոզարշավին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ից արձակուրդ է վերցնում և ամբողջությամբ ներգրավվում «Այո»- քարոզարշավին: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։
Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։ Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով»։


