կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Աբելային` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց և բարգավաճում: Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու և հարստացնելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։ Լիահույս եմ, որ մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունն առավել կզարգանա՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

  • Կիսվել: