Վարչապետը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Նժդեհի մասին հարցին
«Այսօր հանդիպեցի ռուսաստանցի լրագրողների հետ եւ պատասխանեցի նրանց հարցերին»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ պատասխանել Նժդեհի մասին հարցին: Նա նաև տեսանյութն է հրապարակել:
Վարչապետը, մասնավորապես, գրել է.
«Այսօր հանդիպեցի ռուսաստանցի լրագրողների հետ եւ պատասխանեցի նրանց հարցերին. ստորեւ հարցուպատասխանն է Գարեգին Նժդեհի մասին»:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:
Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և տարբեր ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ներդրումային միջավայրի բարելավմանը և այլ թեմաների: