ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետը՝ ՌԴ-ի հետ կանոնավոր ուղևորահոսքերը վերականգնելու մասին

Վարչապետը՝ ՌԴ-ի հետ կանոնավոր ուղևորահոսքերը վերականգնելու մասին

Հարցը կախված է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում տիրող համաճարակային իրավիճակից: Ահս մասին պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե երբ հնարավոր կլինի կանոնավոր ուղևորահոսքերը վերականգնել ԵԱՏՄ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հետ։

«Մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան և ոչ թե մեկնեն: Ամեն դեպքում, կապիտալ ծրագրերով խոստացել ենք, որ 100 նոր նախագիծ պետք է ներկայացնենք: Կապիտալ շինարարության ոլորտում դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում»,- հայտնեց վարչապետը։

  • Կիսվել: