երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարչապետը պարբերաբար գնում է Մոսկվա, այո, երեւի գնացել է, ես տեղյակ չեմ. Արմեն Խաչատրյան

Վարչապետը պարբերաբար գնում է Մոսկվա, այո, երեւի գնացել է, ես տեղյակ չեմ. Արմեն Խաչատրյան

Տեղեկություն չունեմ. Վարչապետը պարբերաբար գնում է Մոսկվա, այո, երեւի գնացել է, տեղյակ չեմ երբ է գնացել: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը տեղափոխվի Մոսկվա, քանի որ Վաշինգտոնում հաջողություն չգրանցվեց, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ դեռեւս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, հետեւաբար, որեւէ բան չեմ կարող ասել»: Նա չբացառեց, որ ԱԺ կհրավիրեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին եւ կտեղեկանան գործընթացի վերաբերյալ:

«Ցանկացած քննարկում ու բանակցություն արդեն դրական է: Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսին են, շատ լավ կլինի, եթե մեր սպասելիքներն իրականացված լինեն, բայց ինչպես տեսնում եք՝ դա բարդ պրոցես է եւ սպասելիքների առումով երկար ճանապարհ երեւի անցնենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի պարամետրերը հայ ժողովրդի համար կարող են ընդունելի չլինեն, Արմեն Խաչատրյանն ասաց. «Դա շատ պարզ ու հասկանալի է, կարող են այնպիսի պայմաններ առաջադրել եւ առաջադրում եմ, որ մեզ համար կարմիր գծեր են եւ ընդունելի չեն: Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»:

Նա վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից միշտ էլ սադրանքներ լինելու են, ուղղակի հարցն այն է, թե այդ սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու:

  • Կիսվել: