կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Վարչապետը կդիմի հանրությանը

Վարչապետը կդիմի հանրությանը

Վարչապետը դռնփակ հանդիպումներ է ունեցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դեսպանների հետ, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

Նա հայտնեց, որ մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և տեղեկություն կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա չմանրամասնեց՝ դա կլինի ուղերձի՞, թե՞ այլ ձևաչափով:

«Մենք ասել ենք, որ բաց ենք լինելու հասարակության հետ, ներկայացնելու ենք ամբողջ ինֆորմացիան, քանի որ ֆեյքը շատ է, թուրքն ակտիվ աշխատում է համացանցում, և մեր հանրությունը պետք է ճշգրիտ տեղեկություններ ստանա»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը: 

  • Կիսվել: