հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փաշինյանը կառավարության անդամներին կոչ արեց պատվաստվել  կորոնավիրուսի դեմ

Փաշինյանը կառավարության անդամներին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Կառավարության նիստի մեկնարին վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին՝ ընդգծելով քաղաքացիների պատվաստումների գործընթացի կարևորություը։

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այժմ ողջ աշխարհում հիմա պատվաստված մարդկանց թիվը երկրի որակի նշան է՝ բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական. «Դա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք սկսենք մեզանից՝ նախ մենք, հետո մեր գերատեսչություն աշխատող գործընկերները»,- նշեց նա՝ նշելով, որ շուտով աշխարհում որևէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը: 

«Չգիտեմ, թե երբ դա կլինի, սակայն ակնհայտ է, որ 1-2 ամիս որևէ երկիր թույլ չի տալու որևէ չպատվաստված երկրի մուտք իր երկիր»,- ասաց նա։

Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստվել է ընդամենը 2690 մարդ, ինչն ըստ վարչապետի պաշտոնակատարի  խայտառակ ցուցանիշ է։ Միևնույն ժամանակ Փաշինյանը կառավարության անդամներին և նիստին ներկա պաշտոնյաներին կոչ արեց պատվաստվել։

«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում գտնվող բոլոր մարդիկ կպատվաստվեն»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հավաստեց, եթե որևէ պատվաստանյութը վտանգ ներկայացնի ՀՀ քաղաքացուն, ՀՀ կառավարությունն այդ պատվաստանյութը չի ընդունելու:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ պատվաստանյութերը հասանելի են 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: 

«Անկախ կցագրման վայրից՝ քաղաքացին կարող է իր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Հաջորդ շաբաթվանից կունենանք շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք Քովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու և, ցավոք, նաև մահվան դեպքերով»,- նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ հորդորելով բոլորին ակտիվ ներգրավվել պրոցեսում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: