հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

Վարչապետն արժևորեց ԵԱՏՄ-ում կարևոր դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարևորեց ԵԱՏՄ անդամ պետություններում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։

ԵԱՏՄ նիստում իր ելույթում վարչապետը նշեց, որ ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:

«Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: