հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան ավարտվեց

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիան ավարտվեց

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մատենադարանի մոտ կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հանրահավաքի մասնակիցները Մատենադարանի հարակից այգու տարածքից քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ավարտեցին իրենց ակցիան։

Ինչպես նշեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ մարդկանց թվաքանակով չի որոշվում ակցիայի բուն նպատակը: ՛՛Եթե մարդիկ մտածում են, որ մեկ մարդը չի կարող փոխել երկրի վիճակը, ապա չարաչար սխալվում են. մեկ մարդն է կարող փոխել իրավիճակը։ Այնքան մարդ կլինի, որքան պետք է. չկասկածեք, շուտով դա կտեսնեք՛՛,-վստահեցրեց նա:

 

  • Կիսվել: