Վարչապետի աշխատակազմը ինձ լավություն չի արել. Դանիել Իոաննիսյանը՝ Հանրային խորհրդի անդամ դառնալու մասին
Վարչապետի աշխատակազմը ինձ լավություն չի արել, առաջարկ է եղել Հանրային խորհրդի անդամ դառնալու, ես մտածել և համաձայնվել եմ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյան։
Նրա խոսքով՝ խորհրդի նախագահ դառնալու հարցը չի քննարկվել, ինքն էլ այդ ուղղությամբ չի մտածել։
Իոննիսյանն անդրադարձավ նաև վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե «ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ինքը ջարդելու է»․
«Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, որոնք փոփոխություններ չեն ուզում։ Նրանք «կոմֆորտ զոնայում» են և ուզում են մնա այնպես, ինչպես որ եղել է։ Այս առումով շատ հասկանալի է նրանց մոտեցումը, այդ մարդիկ չեն ուզում ժողովրդավարական և խաղի կանոնների փոփոխություններ, որովհետև փոփոխությունների պարագայում այդ մարդիկ կարող են այլևս տեղ չունենալ։ Եկեք համաձայնվենք, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ընդդիմության քաղաքական հետապնդմամբ, ժողովրդավարական հասարակությունում անելիք չունեն, գործազուրկ են մնալու»։