հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարչապետ Փաշինյանը Ռումինիայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր

Վարչապետ Փաշինյանը Ռումինիայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: