ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում  Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար:

 «Նշված գումարով նախատեսվում է վճարել Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակի պատրաստման արդեն իսկ կատարված աշխատանքների համար:

Որոշման ընդունումը պայմանավորված է կատարված աշխատանքների դիմաց վճարելու անհրաժեշտությամբ։

Խաչքարը վարչապետի այցի շրջանակում տեղադրվելու էր Հաագայում գտնվող Խաղաղության պալատի այգում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համաճարակը կհաղթահարվի և վարչապետի՝ Նիդեռլանդներ կատարելիք պաշտոնական այցի շրջանակում խաչքարը կտեղադրվի»,- նշեց Մանե Գևորգյանը:

 

  • Կիսվել: