երկուշաբթի, հունիս 27
27 / 6 / 2022
Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. ով է նրան փոխարինելու ԱԺ-ում․ «Հրապարակ»

Վանեցյանը վայր կդնի՞ մանդատը. ով է նրան փոխարինելու ԱԺ-ում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության եւ, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս եւ մի քանի անգամ հայտարարել է, թե այլեւս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․

«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլեւս ինչով պետք է զբաղվեմ»:

Երկու դեպքում էլ` ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը «հարուստ» անցյալ ունի` իշխանամերձ մատույցներում, ընտրությունների եւ անգամ բիզնես գործունեության ոլորտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: