չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վանեցյանն ու համակիրները չեն քննարկել, թե ով կլինի իրենց պայքարի առաջնորդը

Վանեցյանն ու համակիրները չեն քննարկել, թե ով կլինի իրենց պայքարի առաջնորդը

Մենք չենք քննարկել, թե ով կլինի առաջնորդը այս պայքարում, որովհետեւ իրականում մենք պայքարում ենք ոչ թե զուտ իշխանափոխության համար, այլ պայքարում ենք հանուն մեր գաղափարի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա նշեց. ՛՛Հիմա այդ առաջնորդը կլինեմ ես, դու, կամ մյուսը, հավատացեք` չի քննարկվել: Վաղը, մյուս օրը, եթե մենք զգանք, որ հասնում ենք այդ փուլին` ով ինչ պաշտոն պիտի զբաղեցնի, ապագա Կառավարությունում, հավատացեք կխոսենք: Հայաստանի պետության հիմքերն այնպես է խարխլված, մենք վերականգնման գործուըմ պետք է ներառենք բոլոր ուժերին, որոնք ի վիճակի են աշխատե;լ Հայաստանի եւ Արցախի համար՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի մեկին, ժամը 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք:

  • Կիսվել: