ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Արթուր Վանեցյան

Փաշինյանը պետք է հրաժարական տա․ Արթուր Վանեցյան

Մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ էր ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։ 

«Հրապարակի» հաղորդմամբ՝ այսօր էլ Վանաձորում բացվում է «Հայրենիք» կուսակցության մարզային առաջին գրասենյակը։

 

հասարակական

Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշել է.

 

«Ինչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։  Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում է ծայրահեղ վիճակում»: 

«Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»,- իր ելույթում ասել է Վանեցյանը»։

Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա.

«Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որը օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու»։

  • Կիսվել: