երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վահե Հակոբյանը չի բացառում ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելը, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

Վահե Հակոբյանը չի բացառում ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելը, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

«Վերածնվող Հայաստան»-ը չի բացառում ՀՅԴ-ի հետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դաշինք կազմելու հնարավորությունը: «Փաստինֆոյի» հետ զրույցում կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն ասաց.

«Ես ոչինչ չեմ բացառում։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, ում օրակարգում առաջին և գլխավոր հարցը Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռանալն է, այնպես որ չենք բացառում։ Կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Եթե պետք լինի դաշինք կկազմենք, պետք չի լինի, չենք կազմի։ Համենայն դեպս այսօրվա դրությամբ գնում ենք առանձին վեկտորով»,- նշեց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ այս շրջանում որպես ղեկավար տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմասնակցի հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով. «Ես կմասնակցեմ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով։ Ամենայն հավանականությամբ երկու կուսակցություն կլինի»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: