Վահան Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի» բացման արարողությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ֆաբ Լաբ Հայաստան-Դիլիջանի» բացման արարողությանը։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում։

««Ֆաբ Լաբ»-ի համահիմնադիրները, ուսուցիչները և աշակերտները խոսել են իրենց նպատակների մասին, ներկայացրել իրենց գործունեությունը և աշխատանքները, որոնք պատկերացում են տալիս ապագայի մասին։

«Ֆաբ Լաբ»-ում կրթում են՝ ողջունելով կրեատիվ մտածելակերպը, խթանելով նախաձեռնողականությունը, տալով տեխնոլոգիական գիտելիքներ և զարգացնելով ստեղծարար միտքը՝ կյանքի տարբեր բնագավառների համար գտնելու յուրահատուկ լուծումներ։

Այստեղ պատկերացում են տալիս ֆիզիկական և թվային աշխարհների միաձուլման մասին։

Այստեղ սովորում են իրենց միջավայրը վերափոխելու, ապագան կերտելու համար»,- նշված է գրառման մեջ։
