շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիլիջանում բախվել են «DAF» բեռնատարը և «Mercedes-Benz»-ը, վերջինս բախվել է բետոնե էլեկտրասյանն ու տապալել այն՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի

Դիլիջանում բախվել են «DAF» բեռնատարը և «Mercedes-Benz»-ը, վերջինս բախվել է բետոնե էլեկտրասյանն ու տապալել այն՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի

Օգոստոսի 18-ին, ժամը 01։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1981 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1997 թ․) այնուհետև «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրական սյանը, որը շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ երթևեկությունը դարձել է երկկողմանի երթևեկելի։

  • Կիսվել: