շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Վահան Քերոբյանը և նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

Վահան Քերոբյանը և նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը միացել է Շրջակա միջավայրի նախարարության՝ «10 մլն ծառ» նախաձեռնության համապետական ծառատունկին։ Նախարարության աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ միասին և նախարար Վահան Քերոբյանը ծառատունկ են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում։
 
«Սահմանափակ բնական պաշարներով աշխարհում անհրաժեշտ է էկոլոգիական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Կանաչ տնտեսության զարգացումը այսօրվա իրականության հրամայականն է, և պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն վերջինիս իրագործման համար:
 
Դու նույնպես կարող ես դառնալ համապետական այս կարևոր միջոցառման մի մասնիկը՝ այսօր քո տան բակում կամ այգում ծառ տնկելով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: