հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Բելգիայի Ֆիլիպ թագավորին

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Բելգիայի Ֆիլիպ թագավորին

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ։ Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Բելգիայի միջև բարեկամական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

Բելգիայի թագավորն իր խոսքում կիսվել է իր ջերմ տպավորություններով Հայաստան կատարած մասնավոր այցից, բարձր գնահատել բելգիահայ համայնքի դերը երկրի կյանքում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆիլիպ թագավորին հրավիրել է Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: