հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին

Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին:

Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին:

Հանդիման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և գործունեության ներդաշնակեցման ու համադրման անհրաժեշտությունն ու համահայկական նշանակության հարցերի շուրջ միասնական օրակարգով հանդես գալու կարևորությունը:

Կազմակերպության պատվիրակները նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

  • Կիսվել: