հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահագն Խաչատրյանը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Վահագն Խաչատրյանը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Դուբայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խթանման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահը Հորդանանի թագավորին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան ռեգիոնում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

  • Կիսվել: