շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Սաղաթելյան

Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Սաղաթելյան

Մայիսի 20-ին բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 09։30-ից։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր՛՛,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։

՛՛Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա՛՛,-հավելեց նա։

Սաղաթելյանը տեղեկացրեց նաև, որ ժամը 19։00-ին դարձյալ հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում:

  • Կիսվել: