հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան

Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան

Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը, քանզի համաձայն չեն միակողմանի կերպով տարածքները Ադրբեջանին հանձնելուն, որի հետեւանքով վտանգվելու է Բաղանիսը եւ ոչ միայն Բաղանիսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Ոսկեպարի բնակիչները հավաքվել են, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի որոշումն է։ Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն»,-նշել է նա:

  • Կիսվել: