չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վաղը մեկնարկում են միասնական քննությունները․ բոլոր դիմորդները ջերմաչափվելու են. նախարար

Վաղը մեկնարկում են միասնական քննությունները․ բոլոր դիմորդները ջերմաչափվելու են. նախարար

Տարածքներն ախտահանվելու են, մենք ապահովել են սոցիալական հեռավորության պարտադիր պահանջը, դիմորդները ջերմաչափվելու են քննական կենտրոններ մուտք գործելիս, ներկա են լինելու բուժաշխատողներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ վաղը սկսում են միասնական ընդունելության քննությունները: 

Նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր դիմորդ հանձնելու է մեկ քննություն, ապահովվել են անվտանգության բոլոր կանոնները:

Հարությունյանը կոչ արեց ծնողներին, խնդրեց բոլորին հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից, չկուտակվել քննական կենտրոնների մոտ.

«Երեխաները կարող են ինքնուրույն հասնել, իսկ եթե դա հնարավոր չէ, մեկ հոգի կարող է ուղեկցել նրանց, ինչից հետո պետք է լքի տարածքը:

Մենք սերտորեն համագործակցում ենք նաև ոստիկանության ու համայնքային իշխանությունների հետ»:

Հարությունյանի խոսքերով, ամենակարևորը քննական կենտրոնների մոտ կուտակումներից խուսափելն է:

  • Կիսվել: