երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վաղը լինելու եմ պայքարի շարքերում և խոսելու եմ հարթակից. Վանեցյան

Վաղը լինելու եմ պայքարի շարքերում և խոսելու եմ հարթակից. Վանեցյան

Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ վաղը նորից լինելու է պայքարի շարքերում և խոսելու է հարթակից:

՛՛Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ.

Նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:

Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:

Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:

Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:

Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկվա երթին Վանեցյանը չի մասնակցել, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէր:

  • Կիսվել: