ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօրվա երթին Արթուր Վանեցյանը չի մասնակցել. ֆիզիկապես ի վիճակի չէ

Այսօրվա երթին Արթուր Վանեցյանը չի մասնակցել. ֆիզիկապես ի վիճակի չէ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի մասնակցել այսօր կայացած ընդդիմադիրների երթին։

Նշենք, որ Վանեցյանը ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ նստացույցի և բողոքի ակցիաների մեկնակի մասին։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել է, որ Վանեցյանը «Ֆիզիկապես ի վիճակի չէ, բարձր ջերմություն ունի, այդ պատճառով ներկա չէ այսօրվա երթին»։

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Վանեցյանը հայտարարել էր՝ թե շատերի կողմից պահանջվող գործողությունները կարող են բերել շարժման մարմանը, և, որ Ֆրանսիայի հրապարակում կան իր համար անընդունելի մարդիկ։

«Այս հրապարակում կան մարդիկ, որ իմ համար անընդունելի են, իրենց այստեղ գտնվելը ես համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց մենք չենք կարող ասել, թե դուք գնացեք այստեղից»,- ասել էր նա։

  • Կիսվել: