Վաղը կանցկացվի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը․ Կոշտա
Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, փաստ է, որ մենք՝ բոլորս, այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության: ՀՀ-ն և ԵՄ-ն միասին են այդ ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նա հայտարարեց, որ վաղը կկայանա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։
Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումներն ու անխոնջ դիվանագիտական ջանքերը։
«Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ կարծես գերակայում են էսկալացիաները»,- հայտարարեց Կոշտան։
Նա նաև հայտարարեց, որ ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին այնքան, որքան հարկավոր է՝ հասնելու հարատև, արդար, մնայուն խաղաղության՝ հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։


