երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Վաղը երթ կամ հանրահավաք չենք անցկացնի. Սաղաթելյան

Վաղը երթ կամ հանրահավաք չենք անցկացնի. Սաղաթելյան

Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին ասաց ՛՛Դիմադրություն՛՛ շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր:

Բացի այդ՝ վաղը երեկոյան կհայտարարվի նաև երկուշաբթի օրվա ծրագիրը:

 

  • Կիսվել: