չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վաղը Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի կունենա նախընտրական հանդիպում-հանրահավաք

Վաղը Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի կունենա նախընտրական հանդիպում-հանրահավաք

Վաղը Ազատության հրապարակում տեղի կունենա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպում-հանրահավաք: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարության մեջ ասված է. «Հունիսի 17-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նախընտրական հանդիպում-հանրահավաք:

Հունիսի 20-ին քվեախցիկում ընտրելով համար 14-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հավատացած եղեք, որ դուք կողմ եք քվեարկում ձեր երեխաների ապահով և անվտանգ ապագային, կողմ եք քվեարկում բարգավաճ և հզոր պետությանը:

Բոլորիդ սիրով կսպասենք»:

  • Կիսվել: