երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզենք, թե չուզենք. Փաշինյանն ակնարկեց Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարը

Ուզենք, թե չուզենք. Փաշինյանն ակնարկեց Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարը

Պետք է կայացնենք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերը առավել կարևոր և ընդունելի դարձնենք Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Պետք է փորձենք կայացնել այնպիսի որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակներում, հաշվի առելով Հայաստանի հավասարակշռված շահերը, և պետք է փորձենք գտնել լուծումներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ուզենք, թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում անվտանգային համատեքստում:

Կառավարությունն այսօր հաստատեց  Տնտեսական արձագանքման ծրագիրն ու գործողությունների նախնական պլանը:

2005-ին հանքավայրի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարել «Գեոթիմ» ընկերությունը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն` հաստատված ընդհանուր պաշարներն այդտեղ կազմում են 89.376,3 հազար տոննա հանքաքար, 73,7 տոննա ոսկի, 294.367 տոննա արծաթ:

Հիշեցնենք, սակայն, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այսուհետ պետք է փոխվի այնպես, որ այն կախված չլինի հանքարդյունաբերության ոլորտից։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հանքահումքային հումք արտահանող երկրից պետք է վերածվի արդյունաբերական երկրի, որն ինքը կվերամշակի այդ հումքը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: