չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին․ Մակունցը՝ իմքայլական վարակված պատգամավորների մասին

Ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին․ Մակունցը՝ իմքայլական վարակված պատգամավորների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուշադրության կենտրոնում են պահվում բոլոր կոնտակտավոր պատգամավորները։

«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետև բոլորս, ըստ էության, կոնտակտավոր ենք: Այդ առումով անխտիր բոլորս պետք է զգույշ և զգոն լինենք»,-ասաց Մակունցն՝ անդրադառնալով իմքայլական վարակված պատգամավորների թեմային:

«Ինչ վերաբերում է ինքնամեկուսանալուն, ըստ բժիշկների ցուցումների՝ գործողություններ են ձեռնարկվում: Այն պատգամավորները, որոնք առավել մեծ շփումների մեջ են, ձեռնարկում են այն բոլոր քայլերը, որոնք բժիշներն ասում են», - նշեց Մակունցը՝ հավաստիացնելով, որ ԱԺ այսօրվա կամ մեկ այլ օրվա նիստերին ներկա են եղել բացառապես առանց ախտանշանների կամ թեստեր հանձնած պատգամավորներ:

  • Կիսվել: