հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ունենք 50 մասունք, որոնք անցել են փորձաքննություն, բայց չի հաջողվել ԴՆԹ անջատել․ ԱՆ

Ունենք 50 մասունք, որոնք անցել են փորձաքննություն, բայց չի հաջողվել ԴՆԹ անջատել․ ԱՆ

Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։
 
«Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել:
 
Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար» :

  • Կիսվել: