ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ

Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ անհնարին է դարձել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղափոխել Արցախ։

«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ

Արցախի ներկա իրողություններով պայմանավորված՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրը, սրբի մասունքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հնարավոր չէ բերել Արցախ:

Դեկտեմբերի 17-ին՝ Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնին, Ս. Հակոբավանքում պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, իսկ Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում՝ արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Պատարագի սկիզը՝ ժամը 10:30-ին:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակիցը դառնալ սրբազան արարողությանը և միասնական աղոթք բարձրացնել հանուն հայրենիքի և հայ ազգի»,- նշված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: