երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ուկրաինայում ճգնաժամի հիմնական պատճառն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են. Լավրով

Ուկրաինայում ճգնաժամի հիմնական պատճառն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են. Լավրով

Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառը Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունն է, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակեցին դեպի Արևելք ծավալումն ու սկսեցին Ուկրաինայում ռազմական ենթակառուցվածքներ ստեղծել՝ սպառնալով Ռուսաստանի անվտանգությանը։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Չինաստանում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ուկրաինայի ճգնաժամի հիմնական պատճառը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ ղեկավարության՝ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրականացրած քաղաքականությունն է։ ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք շարունակում էին ծավալել իրենց ռազմական ենթակառուցվածքները դեպի Արևելք, լցնել Ուկրաինան սպառազինությամբ։ Սա սպառնում էր Ռուսաստանի անվտանգությանը և ԵԱՀԿ սկզբունքների խախտում էր։ Այսինքն՝ նրանք որոշել էին ամրացնել իրենց անվտանգությունն այլ երկրի անվտանգության հաշվին», - շեշտել է Լավրովը։

  • Կիսվել: