շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ

Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Կովկասն այնքան էլ հեռու չէ Ուկրաինայից, որտեղ Ռուսաստանը լայնամասշտաբ ագրեսիվ պատերազմ է վարում, ինչը հետևանքներ ունի ողջ Եվրոպայի համար։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները։

«Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների համար, այլ նաև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։

Որովհետև սա մի տեսակ մեսիջ կլինի նախագահ Պուտինին. ասում են՝ ռազմական ուժ օգտագործելով՝ նա կարող է հասնել նրան, ինչ ուզում է։

Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը»

  • Կիսվել: