հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման հարցում ես չեմ տեսնում Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը․ Մամիջանյան

Ուկրաինայում ՀՀ քաղաքացիների խնդիրների լուծման հարցում ես չեմ տեսնում Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը․ Մամիջանյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Ուկրաինայում Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխումն ապահովելու հարցում տեսնում է ՀՀ արտգործնախարարության և ոչ Սփյուռքի գործերի հանձնակատարի ներգրավումը:

Մամիջանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում սփյուռքում գտնվող հայրենակիցների անվտանգության նկատմամբ իշխանության կողմից կատարվող աշխատանքը, այդ թվում Ուկրաինայում տարվող աշխատանքները:

Նախ Մամիջանյանը Սփյուռքի նախարարությունը Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակով փոխարինումը համարեց վերաբերմունքի նվազում: Նա հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Աննա Գրիգորյանի պահանջով, որին միացել են նաև «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, պետք է հրավիրվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ ներկայացնելու իր գործունեության շոշափելի և չափելի արդյունքները:
 

«Ես որևէ կերպ չեմ տեսել Սփյուռքի հանձնակատարի ներգրավումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր հայրենակիցների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխումն ապահովելու համար: ԱԳՆ-ն իր վրա վերցրեց այդ գործառույթի պատասխանատվությունը՝ ըստ վերջին հարցուպատասխանի»,-ասաց Մամիջանյանը՝ որակական որևէ գնահատական չտալով:

Նա շեշտեց՝ Սփյուռքի հանձնակատարի ներգրավումն այդ գործընթացում ինքը չի տեսնում:

  • Կիսվել: