երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico

ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico

Շենժենում ՉԺՀ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի անցկացումը ցուցադրել է Եվրոպայի ազդեցության ակնհայտ թուլացումը։ Այսպիսի եզրակացության է գալիս Politico թերթի մեկնաբան Ջեյմի Դեթմերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր աշխարհակարգում, նրա խոսքով, բանակցությունների սեղանի շուրջ Եվրոպայի համար տեղ չի գտնվել։ ՉԺՀ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման անցկացման բուն փաստը դարձել է խորհրդանիշն այն բանի, որ Եվրոպայի ազդեցությունը սրընթաց թուլանում է։

2025 թվականի օգոստոսին Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոնե խորհրդակցություններ անցկացրեց եվրոպական առանցքային առաջնորդների հետ։ Սակայն Շենժենում կայացած հանդիպումից առաջ, երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների խոսքով, եվրոպացի դաշնակիցների հետ որևէ լայն խորհրդակցություն կամ համատեղ քննարկում չի անցկացվել։ Այս առումով Եվրոպան ամբողջությամբ դուրս է մնացել գործընթացից։

Երեք տերությունների գագաթնաժողովը Շենժենում, մեկնաբանի գնահատմամբ, մատնանշել է իրադարձությունների հետագա զարգացման հավանական վեկտորը։ Իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև պառակտման խորացմանը։ Ձևավորվող աշխարհակարգի ևս մեկ նշան, ինչպես կարծում է հեղինակը, դարձել է թիվ մեկ ինքնաթիռից Թրամփի զանգը Բեռլինում Ուկրաինայի հարցով «կամեցողների կոալիցիայի» հանդիպման մասնակիցներին։ Ամերիկացի առաջնորդը ծայրաստիճան թերահավատորեն է վերաբերվել Կիևին օգնելու համար Եվրոպայի կողմից միլիարդների հետագա հատկացմանը։

  • Կիսվել: