շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի բոլոր ակտիվները կանցնեն պետության սեփականությանը․ Շմիգալ

Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի բոլոր ակտիվները կանցնեն պետության սեփականությանը․ Շմիգալ

Ուկրաինայի կառավարությունը երկրի տարածքում գտնվող բոլոր ռուսաստանյան ակտիվները կփոխանցի «Ուկրաինայի ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Նախարարների կաբինետի այդ որոշման մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Telegram-ում հաղորդել Է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Մեր բոլոր գործընկերների հետ մենք նաև խոսում ենք Ուկրաինայի վերականգնման մեծ պլանի մասին: Արդեն աշխատանքն սկսել են Վերականգնման ազգային խորհուրդը և նրա աշխատանքային խմբերը: Մենք կարծում ենք, որ հիմնադրամը համալրելու հիմնական աղբյուրներից կդառնան բռնագրավված ռուսական ակտիվները եւ դրամական միջոցները»,-հայտնել Է նա:

Նրա խոսքով՝ բոլոր ռուսաստանյան ակտիվները կանցնեն «Ներդրումների ազգային հիմնադրամ» պետական ձեռնարկությանը: Մենք կվերցնենք այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի մեր երկրում, եւ այդ միջոցները կուղղենք մեր բանակի ուժեղացմանը, մարդկանց աջակցությանը եւ մեր երկրի վերականգնմանը»,-հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: