երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիայի կառավարությանը հորդորել է չկրկնել 2008-ին Բուխարեստում Մերկելի թույլ տված սխալը

Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիայի կառավարությանը հորդորել է չկրկնել 2008-ին Բուխարեստում Մերկելի թույլ տված սխալը

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի կառավարությանը հորդորել է չհակազդել ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը, ինչը, նրա խոսքով ժամանակին արել է նախկին կանցլեր Անգելա Մերկելը։

Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում Կուլեբան, մասնավորապես, ասել է. ՛՛Իմ ուղերձը պարզ է. մի՛ կրկնեք այն սխալը, որը կանցլեր Մերկելը թույլ տվեց 2008 թվականին Բուխարեստում, երբ նա դեմ էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում որևէ առաջընթացի՛՛:

Ըստ նրա՝ Մերկելի գործողությունները, մասնավորապես, նպաստել են Ղրիմի միավորմանը Ռուսաստանին։

Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների սխալն այն է, որ նրանք Դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը համարում են ՛՛նոր պատերազմի ուղի՛՛։

՛՛Դա իրականում խաղաղության ճանապարհ է՛՛,-շեշտել է նա։

  • Կիսվել: