շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուղղակի խայտառակություն է, Էդմոն Մարուքյանը պայքարում է, որ դիմակ չկրի․ Ռուբեն Ռուբինյան

Ուղղակի խայտառակություն է, Էդմոն Մարուքյանը պայքարում է, որ դիմակ չկրի․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբինյան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը աբսուրդային իրավիճակ է նկատել Հայաստանի Ազգային ժողովում։

«Ընդդիմադիր երկրորդ ուժի ղեկավարը այն պայմաններում, երբ օրական Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների 400 և ավելի դեպք է գրանցվում, այն պայմաններում, երբ երեկ գրանցվել է 6 մահ, այսօր՝ 4, այն պայմաններում, երբ ապացուցված է, որ դիմակ կրելը էականորեն նվազեցնում է համաճարակի տարածումը, էս մարդը եկել է Ազգայն ժողովում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա ուղղակի խայտառակություն է, սա խայտառակություն է անպատասխանատվության գագաթնակետն է», - ԱԺ նիստում ամբիոնից հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Ավելին, իշխանական պատգամավորն ասաց, որ սպասում է՝ Մարուքյանը ասուլիսում կհայտարարի, թե դիմակ չկրելը օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։

«Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ», -հայտարարեց Ռուբինյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանի և Էդմոն Մարուքյանի միջև բանավեճ էր առաջացել, երբ ԱԺ նախագահը հայտարարել էր, թե ԱԺ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար պատգամավոներին նախազգուշացում է հայտարարելու՝ ընդհուպ նույնիսկ մեկ օրով հեռացնելով ԱԺ նստերից։

  • Կիսվել: