Ուղղակի գրագետ չեն այն մարդիկ, որ ասում են՝ Սահմանադրական դատարանում կարող էր շահերի բախում առաջանալ․ Ֆելիքս Թոխյան
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը պնդում է, որ շահերի բախման հարց չէր կարող լինել, եթե Հայաստանի Ազգային ժողովը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցումից հետո ուղարկեր ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար։
«Վենետիկի հանձնաժողովն էլ էր գրել որ ոչ մի շահերի բախում այդ հարցում չկա։ Ինչի՞ դրա մասին չեն ասում։ Վենետիկի հանձնաժողովը ասում է, որ շահերի բախում չկա և հորդոր կա մեզ, որ մաքսիմալ օբյեկտիվ նայենք այդ հարցը։
Չգիտեմ՝ ինչի շատ մարդիկ իրենց խելոք են երևակայում, իրենց մեր տեղն են դնում ու որոշում են, թե ինչ պետք է մենք ասեինք։ Ուղղակի գրագետ չեն այդ ասողները։ Սահմանադրական դատարանը ցանկացած հարց առաջին հերթին նայում է ընթացակարգային խախտումների տեսնակյունից և հետո միայն բովանդակային», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սդ անդամ Ֆելիքս Թոխյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի կողմից Սահամանդրության մեջ կատարվող փոփոխությունները ըստ Սահմանադրության, առաջին ընթերցումից հետո ուղարկվում են ՍԴ եզրակացություն ստանալու համար։ Սակայն երեկ ԱԺ-ն որոշեց Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները չուղարկել ՍԴ՝ հայտարարելով, թե կա շահերի բախում, և Սահմանադրական դատարանը չի կարող իրեն առնչվող հարցի վերաբերյալ օբյեկտիվ որոշում կայացնել։ Արդյունքում Սահամանդրության փոփոխությունների նախագիծը ընդունվեց ձայների մեծամասնությամբ։


