ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թույլ չենք տալու ծածկադմփոց անել իշխանությունների կոռուպցիոն սկանդալային պատմություններն ու ապօրինությունները․ ՀՀԿ

Թույլ չենք տալու ծածկադմփոց անել իշխանությունների կոռուպցիոն սկանդալային պատմություններն ու ապօրինությունները․ ՀՀԿ

Թույլ չենք տալու ծածկադմփոց անելով, հնչեղ թեմաներն այլ թեմաներով փոխարինելով մոռացության մատնել իշխանությունների կոռուպցիոն սկանդալային պատմություններն ու ապօրինությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ Հանրապետական կուսակցության երիտասարադական կառույցի ներկայացուցիչները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:  

«Մենք վերջապես պետք է հասկանանք՝ ունենք վարչապե՞տ, թե՞ պոպուլիստ ուզուրպատոր։ Մենք ունենք Ազգային ժողովի պատգամավորնե՞ր, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ։ Բոլորս էլ լսել ենք քաղաքացի Միքայել Մինասյանի տարբերակը այս ողջ գործընթացի մասին։ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել, բայց որևէ մեկն այստեղ որևէ արձագանք մինչև այսօր այս ամենին չի տվել։ Հեշտ է ասել՝ ես չեմ հերքելու, որ ուխտ եմ, թեև ես չգիտեմ՝ նա պիտի դա հերքի, թե ոչ, բայց սա պիտի գոնե փորձի հերքել, որովհետև փաստերը ցույց են տալիս, որ դա իր մոտ չի ստացվել», - ասել է Մամիջանյանը:

Նշենք, որ  ակցիայի շրջանակում կառավարության շենքի դիմաց տեղադրվել էին Վորոնեժ և Կրասնոդար քաղաքների անունները՝ հենց այս քաղաքներում են հայտնաբերվել Հայաստանից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված ծխախոտի մեծ խմբաքանակները:

  • Կիսվել: