չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայի Վան նահանգի Բաշկալեի շրջանում գրանցվել է երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների ուժը կազմել է 4.4 մագնիտուդ: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը տեղեկացրել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով 7:32-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12.95 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: