երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիային և Ադրբեջանին սատարողն իմ թշնամին է. Արման Աբովյան

Թուրքիային և Ադրբեջանին սատարողն իմ թշնամին է. Արման Աբովյան

Թուրքիային և Ադրբեջանին սատարողն իմ թշնամին է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

՛՛Ես՝ Հայ եմ։
Թուրքիան իմ թշնամին է։
Ադրբեջանը իմ թշնամին է։
Թուրքիային և Ադրբեջանին սատարողն իմ թշնամին է։

Այսօր չկա երրորդ ճանապարհ։ Դու կամ թուրքին դեմ ես, կամ կողմ։ Դու կամ վառ ես պահում քո Երկրի համար զոհված զինվորների հիշատակը,քո պատիվը և չես ցանկանում դառնալ թուրքի բաժին կամ հանձնումես քեզ և քո երեխաների ապագան բարբարոս թուրքերին և ադրբեջանցիներին՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ ասել է. ՛՛Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի՛՛:

Նշենք նաև, որ թուրքերի հետ հավանական բարեկամության մասին հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահ, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը նշել է. ՛՛Շան հետ չի կարելի ընկերություն անել՛՛:

  • Կիսվել: