ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի հետ պետք է խոսել. Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում

Թուրքիայի հետ պետք է խոսել. Սերժ Սարգսյանը ֆուտբոլ էր խաղում

Թուրքիայի հետ առնվազն պետք է խոսել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիքի է այն տեսակետի մասին, որ գուցե հիմա է ճիշտ ժամանակը, որպեսզի Թուրքիայի հետ թշնամանք չլինի․

«Մենք առաջին պատերազմի ժամանակ էլ խոսում էինք: Նույնիսկ Տեր-Պետրոսյանը գնաց Օզալի թաղմանը: Ես Մեղրիի պարետ լինելով, խոսում էի Նախիջևանի ՆԳ նախարարի հետ: Պատերազմում էինք ու խոսում: Բա պետք է խոսենք, բա ում հետ խոսենք, մեր փոխարեն ուրիշը կխոսի, եթե մենք չխոսենք»:

Քոչարյանի խոսքերով, խոսելը նորմալ է. «Հիշո՞ւմ եք, որ Սերժ Սագսյանը ֆուտբոլ էր խաղում, դա էլ է նորմալ: Օրակագում խոսելն ավելի լավ է, քան՝ կրակելը: Մեր արտաքին գերատեսչությունը պետք է գտնի հարցի պատասխանը, թե ինչպես պետք է խոսել»:

  • Կիսվել: