հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Թուրքիայի համար Ալիևը կանաչ լույս է տվել, կարող է լինել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում. փորձագետ

Թուրքիայի համար Ալիևը կանաչ լույս է տվել, կարող է լինել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում. փորձագետ

Կարծում եմ, որ հապճեպ կազմակերպված և պլանից շեղված զորավարժության, ինչպես նաև մինչև վերջին պահն անհայտ , մի բան էլ ուշացած թուրք ռազմական գործիչների այցը Ադրբեջան ուներ գին, և այդ գինը Ռուսաստանին Ալիևի բերանով «իր տեղը ցույց տալն էր»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն հովհաննիսյանը՝ անդրադառնալով Թուրքիայի գործողություններին ու ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ այդ համատեքստում:

Փորձաագետը, մասնավորապես, նշել է. ՛՛«Բաքուն մենակ չէ, և 83 մլն-ոց Թուրքիան Ադրբեջանի կողքին է․․․»։ Այս հայտարարությունը Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից առաջին հայացքից պետք է , որ ականջ շոյող լինի Բաքվում, բայց այդքան էլ այդպես չէ։
Դուրս է գալիս, որ Ադրբեջանը մենա՞կ է մնացել, չունի՞ ռազմավարական գործընկերներ , որոնց հետ ճանապարհ կգնա, թե՞ Թուրքիան Ադրբեջանին փաստի առաջ է կանգնեցրել։
Փորձենք հասկանալ, թե ինչ է Թուրքիայի ուզածը։

Եթե Արցախում ռազմական գործողություններ սկսելն ու այն գրավելն է, ապա ինչու՞ դա չի անում արդեն 30 տարի, եթե նպատակն իսկապես Ալիևին սատարելն է, ապա ինչու չի աջակցում իշխանությանը, և չի դադարում տարբեր ՀԿ-ների միջոցով ֆինանսավորել ընդդիմությանը, կամ ընդդիմախոսներին։

Իրականում Թուրքիայի ուզածն այն է, որ ոչ միայն Նախիջևանը, այլ նաև հենց Ադրբեջանն անցնի Թուրքիայի ուղիղ կառավարման տակ։

Հենց այստեղ, երբ պետք է Ալիևը որոշում կայացնի , հայնտվում է Ռուսաստանն ու սառը ցնցուղ լցնում Ադրբեջանի և Թուրքիայի գլխին։ Թուրքիայի ռազմական էլիտան դեռ Բաքվից չմեկնած, Ալիևն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ։ Նա ներկայացնում է տավուշյան մարտերի մասին իր տեսանկյունից տեղեկատվություն։ Հատկանշական է, որ Ալիևը , գտնվելով բացահայտ թուրքական գործոնի ազդեցության տակ, իր , այսպես ասած , մտահոգությունն է հայտնում Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական գործակցության վերաբերյալ։

Կարծում եմ, որ հապճեպ կազմակերպված և պլանից շեղված զորավարժության, ինչպես նաև մինչև վերջին պահն անհայտ , մի բան էլ ուշացած թուրք ռազմական գործիչների այցը Ադրբեջան ուներ գին, և այդ գինը Ռուսաստանին Ալիևի բերանով «իր տեղը ցույց տալն էր»։

Ալիևը, որպեսզի պահպանի նախագահի իր աթոռը , ստանալով Թուրքիայի բացահայտ աջակցությունը գնում է Մոսկվայի հետ հարցերի պարզաբանման ճանապարհով, ինչն էլ կարող է կնճիռներ առաջացնել ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ինչին էլ ձգտում է հենց Թուրքիան։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը կարող է դառնալ թուրք-ռուսական բախման թատերաբեմ, և մշտապես սև շուկաներից նավթ ու գազ գնող փորձառու Թուրքիան կփորձի Ադրբեջանի նավթային ռեսուրսը վերցնել իր ձեռքը և վերավաճառել։ Թուրքիայի համար Ալիևը կանաչ լույս է տվել, և մոտակա շրջանում կարող ենք ականատես լինի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը՛՛։

 

  • Կիսվել: