հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են տարածաշրջանի համար. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են տարածաշրջանի համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ինտերֆաքսի հետ զրույցում ասել է, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են ներկայացնում իր հարեւան բոլոր տարածաշրջանների համար: 

Նախարարը պատասխանել է Բաքվին Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցության վերաբերյալ հարցին՝ ասելով, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր է արել, և միակ երկիրը, որը փորձեց չնվազեցնել լարվածությունը եւ անկայունություն մտցնել տարածաշրջանում, Թուրքիան էր:

Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունն ու ագրեսիան սպառնալիք են ներկայացնում իր հարեւան բոլոր տարածաշրջանների համար: Այսօր Թուրքիան փորձում է իր ապակայունացնող քաղաքականությունը ներդնել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դա լուրջ մտահոգություն է առաջացնում՛՛,-ասել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է իր գործողություններով սպառնալիք դրսևորել Հայաստանի անվտանգության համար: ՛՛Այդ կապակցությամբ Հայաստանը կաշխատի իր անվտանգության հետագա ամրապնդման, այդ թվում՝ իր գործընկերների հետ համագործակցության ճանապարհով՛՛,-նշել է նախարարը:

 

  • Կիսվել: